Թուրքիան վշտացած է Լիբանանի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ ճգնաժամից, Բեյրութ կատարած այցի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ կոչ անելով իրավիճակը լուծել երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, հայտնում է Reuters-ը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք վշտացած ենք Լիբանանի եւ Պարսից ծոցի որոշ երկրների միջեւ առկա ճգնաժամից։ Մենք ցանկանում ենք, որ այս հարցը հնարավորինս շուտ լուծվի փոխադարձ հարգանքի եւ դիվանագիտական երկխոսության հիման վրա,- Բեյրութում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։- Մենք պատրաստ ենք անել մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ»:
Լիբանանը Պարսից ծոցի երկրների հետ վատագույն դիվանագիտական ճգնաժամի է բախվել, որն առաջացել է Եմենում Սաուդյան Արաբիայի միջամտության հետ կապված նախարարի քննադատական մեկնաբանությունների հետեւանքով, որը Էր Ռիադին ստիպեց արտաքսել Լիբանանի դեսպանին, հետ կանչել իր դեսպանին եւ արգելել բոլոր ներմուծումները Լիբանանից:





























