Դուբայը հայտարարում է օտարերկրյա աշխատակիցներին հնգամյա բազմակի մուտքի վիզա տրամադրելու մասին, հայտնում է Reuters-ը։ ԱՄԷ-ն նաեւ այս շաբաթ հրապարակել է մասնավոր հատվածում աշխատանքային նոր օրենքները, որոնք ուժի մեջ կմտնեն փետրվարին:

Երկիրը ձեռնարկել է մի շարք տնտեսական եւ իրավական բարեփոխումներ՝ ներդրումներ եւ օտարերկրացիներ ներգրավելու համար, ինչպես նաեւ օգնելու տնտեսությանը վերականգնվել COVID-19 համաճարակի հետեւանքներից: Փոփոխությունները տեղի են ունենում նաեւ Սաուդյան Արաբիայի հետ աճող տնտեսական մրցակցության ֆոնին:

Դուբայի թագաժառանգ արքայազնն ասել է, որ հնգամյա բազմակի մուտքի վիզան կօգնի Դուբայում հիմնված ընկերությունների աշխատակիցներին հեշտությամբ մուտք գործել ԱՄԷ՝ հանդիպումների եւ այլ բիզնես կարիքների համար: