Այսօր՝ նոյեմբերի 17-ին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ԱԺ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Այդ թվում՝ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ։

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի, այդ թվում՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթե, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում  եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Անկանխիկ վճարումների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Սնդիկի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, «Կենդանական աշխարհի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Գնումների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ։

Պատգամավորները նաեւ վավերացրեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝  «Բարձրագույն կրթության  որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաշխարհայի կոնվենցիա, ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ մի շարք այլ համաձայնագրեր։