Փախստականների խմբերը գիշերը փորձել են Բելառուսի կողմից ճեղքել-անցնել լեհական սահմանը։ Այս մասին Լեհական ռադիոյի եթերում ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար  Մարիուշ Բլաշչակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Գիշերը, ցավոք, հանգիստ չի եղել։ Լարվածությունն, իհարկե, ավելի փոքր չէ, քան կարող էինք տեսնել Կուզնիցայում, բայց նախկինի պես լեհական սահմանի գրոհի մեթոդները մնում են նույնը»,- ասել է Բլաշչակը։

Նրա խոսքով՝ այժմ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Կուզնիցայի վրա։

Ընդ որում՝ մի շարրք փախստականներ, ընդգծել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարը, ցանկանում էին նոյեմբերի 17-ի գիշերը Լեհաստանի սահմանը հատել  այլ տեղամասերում՝ ոչ մեծ խմբավորումների կազմում։

Իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին սրվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 8-ին սահմանին է մոտեցել ավելի քան 3 հազար անլեգալ, որոնք ձգտում են անցնել Եվրոպա։ Լեհ սահմանապահները նրանց չեն թողնում, փախստականները փորձում են հաղթահարել պատնեշները։