Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի իմպիչմենտի կողմնակիցները խորհրդարանի վերին պալատում չեն ստացել անհրաժեշտ թվով ձայներ՝ պետության ղեկավարին իշխանությունից հեռացնելու ընթացակարգն իրականացնելու համար, հայտնի է դարձել Սենատի նիստերի դահլիճի հեռարձակումից, փոխանցում է «Գազետա»-ն:
Պինյերան կասկածվում է կոռուպցիայի մեջ՝ «Պանդորայի դոսիեի» փաստաթղթերի հիման վրա։
Նախագահի հրաժարականին դեմ է քվեարկել 43 հոգանոց պալատի 16 անդամ, մեկը ձեռնպահ է մնացել։ Այսպիսով, Պինյերայի իմպիչմենտի կողմնակիցները չեն ստացել անհրաժեշտ 29 ձայնը։
Եթե իմպիչմենտի կողմնակիցները հասնեին Պինյերայի հրաժարականին, այսինքն՝ հավաքեին ձայների անհրաժեշտ երկու երրորդը, ապա գործող նախագահը կհեռացվեր պետության ղեկավարի պաշտոնից՝ առանց հինգ տարվա ընթացքում պաշտոնի վերադառնալու հնարավորության։
Սեբաստիան Պինյերայի նախագահական ժամկետը կավարտվի հաջորդ տարվա մարտի 11-ին։ Նոր նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 21-ին։ 71-ամյա Պինյերան դրանց չի մասնակցի:





























