ՀայՓոստ ընկերության բաժանմունքներից մեկ անցած գիշեր մուտք են գործել դիմակավորված անձինք ու տարել սեղանին դրված արկղիկի մետաղադրամները։

«Տևական ժամանակ է ՀայՓոստի բաժանմունքներում հանգանակություն է կազմակերպվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000+ համար:

Այս գիշեր Իշխանասարի մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին ինչ-որ ...(բառեր չենք գտնում) թալանել են մեր բաժանմունքներից մեկում դրված զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը:

Ստորև՝ այդ տխմարների «հերոսական» կադրերը»,-ասված է  ընկերության ֆեյսբուքյան էջում։

Ընկերությունը հրապարակել է նաև տեսանյութը։