Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը միջնորդություն է ուղարկել Չեռնոգորիա՝ գործարար Թելման Իսմայիլովին ապաստան տրամադրելու մասին որոշումը չեղարկելու խնդրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«2021 թվականի հոկտեմբերի 25-ին դիմում է ուղարկվել Չեռնոգորիայի ներքին գործերի նախարարին, արդարադատության, մարդու իրավունքների եւ փոքրամասնությունների նախարարության համակարգողին՝ Թ. Մ. Իսմայիլովի վերաբերյալ Չեռնոգորիայի իրավասու մարմինների դիրքորոշման հետ անհամաձայնության մասին՝ նրան ապաստան տրամադրելու մասին որոշումը չեղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Պոդգորիցայի գերագույն դատարանը որոշել էր, որ գործարար Թելման Իսմայիլովը Չեռնոգորիայում ապաստան է ստացել «քաղաքական հետապնդումների» պատճառով եւ չի կարող արտահանձնվել Ռուսաստանին։ Փաստաթղթում պարզաբանվում է, որ հաստատված ապաստանը բացարձակ խոչընդոտ է արտահանձնման համար։

Հոկտեմբերի կեսերին Ռուսաստանը Թելման Իսմայիլովին արտահանձնելու հայց էր ուղարկել Չեռնոգորիա։ Ռուսաստանի Դաշնությունում գործարարը եւ նրա եղբայր Վագիֆը հեռակա ձերբակալվել են եւ մեղադրվում են սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության քրեական գործով, հաղորդում է ՌԴ ՔԿ-ն։ Իսմայիլովին մեղադրանքը առաջադրվել է 2017 թվականի նոյեմբերի 11-ին, ադրբեջանցի գործարարի հետախուզումն իրականացվել է Ինտերպոլի միջոցով։

Չեռնոգորիայի իշխանությունները Իսմայիլովին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին՝ քաղաքական ապաստան ստանալու դիմում ներկայացնելուց հետո։