Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բրիտանական F35 կործանիչն ընկել է Միջերկրական ծովը։ Օդաչուն կատապուլտացվել է ինքնաթիռից մինչ այն կործանվելը եւ չի տուժել, հայտնում է PA-ն։
F35 կործանիչները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 100 միլիոն ֆունտ սթեռլինգ է, գտնվում են 3 միլիարդ ֆունտ սթեռլինգ արժողությամբ HMS Queen Elizabeth նավի վրա:
ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ «HMS Queen Elizabeth-ից բրիտանական F35-ի օդաչուն այսօր առավոտյան կատապուլտացվել է Միջերկրական ծովում սովորական թռիչքների ժամանակ: Օդաչուին ապահով կերպով վերադարձրել են նավ, «կատարվում է հետաքննություն, ուստի այս պահին լրացուցիչ մեկնաբանություններ անելը անտեղի կլինի»:
Այս նավից ինքնաթիռը նախկինում մասնակցել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» մնացորդներին ուղղված հարվածներին։





























