Ֆրանսիան սկսել է ռազմածովային ուժերի՝ իր պատմության մեջ ամենամեծ POLARIS 21 զորավարժությունները։ Դրանք տեղի կունենան Միջերկրական ծովի արեւմտյան մասում եւ երկրի ատլանտյան ափերին, նախօրեին տեղեկացրել է Naval News պարբերականը՝ հղում կատարելով ֆրանսիական ՌԾՈւ-ին։

Զորավարժանքները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 3-ը։ Դրանց կմասնակցի ֆրանսիական ռազմածովային նավատորմի բոլոր նավերի գրեթե կեսը, այդ թվում ավիակիր հարվածային խումբը՝ Charles de Gaulle (Շառլ դը Գոլ) ատոմային ավիակրի, Mistral (Միստրալ) դասի Tonnerre (Տոներ) մեծ դեսանտային նավի գլխավորությամբ, կներգրավվեն նաեւ հրթիռային ֆրեգատներ եւ ատոմային սուզանավեր։

Զորավարժություններին կմասնակցեն նաեւ ՌՕՈւ եւ բանակի զորամասեր եւ ստորաբաժանումներ։ Զորքերի ընդհանուր թվաքանակը կկազմի 6,5 հազար զինծառայող, այդ թվում 4 հազար նավաստի։

Բացի այդ, POLARIS 21 զորավարժություններին ենթադրվում է ԱՄՆ, Իսպանիայի, Հունաստանի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի մարտանավերի եւ ինքնաթիռների մասնակցությունը։