Թայվանը F-16 կործանիչի առաջին ավիախմբի շահագործման արարողություն է անցկացրել, հաղորդում է AFP-ը։

Նախագահ Ցայ Ին-վենը հետեւել է արարողությանը Ցզյայի քաղաքում Թայվանում Վաշինգտոնի դե-դակտո դեսպան Սանդրա Ուդքիրքի հետ։

Կղզին ունի նաեւ Mirage ֆրանսիական արտադրության ինքնաթիռներ եւ տեղական արտադրության ռազմական ինքնաթիռ։

Բազմաթիրախային F-16V-ն ունի կատարելագործված ռադիոլոկացիոն համակարգեր, ինչպես նաեւ սպառազինության, նավիգացիայի եւ  ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։

Նոր ավիախմբի գործարկումը տեղի է ունենում Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ Թայվանի շուրջ լարվածության աճի ֆոնին։