Բուլղարիայի ռազմական դատախազությունը պաշտոնաթող 6 զինվորականների մեղադրել է ՌԴ-ի օգտին լրտեսության մեջ, գրում է AP-ը։
Նրանց թվում են Բուլղարիայի ռազմական հետախուզական ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նախկին ռազմական կցորդը, ով վերահսկում էր Բուլղարիայի խորհրդարանում գաղտնի տեղեկատվությունը:
Վեց անձ ձերբակալվել է, նրանցից հինգը շարունակում են մնալ կալանքի տակ, մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Ըստ դատախազության՝ մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կարող են դատապարտվել ազատազրկման՝ 10 տարի։Դատախազությունը դավադրության ղեկավար է համարում ռազմական հետախուզության նախկին աշխատակցին։ Ըստ իշխանությունների՝ նա ավարտել է արտաքին ռազմական հետախուզության Մոսկվայի հետախուզական դպրոցը:Դատախազությունը պնդում է, որ Բուլղարիա վերադառնալուց հետո նրան հանձնարարվել է հավաքագրել գործակալների ցանց, որոնք հասանելի են եղել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն առնչվող գաղտնի փաստաթղթերին:





























