ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը, հայտնում է Reuters-ը։
«Մենք ինչ-որ բան մտածում ենք»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիտարկվում է դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը:
Դիվանագիտական բոյկոտը նշանակում է, որ ԱՄՆ պաշտոնյաների պատվիրակությունը չի մասնակցի փետրվարին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը։
Կառավարությունները սովորաբար բարձրաստիճան դիվանագետների պատվիրակություն են ուղարկում բացման արարողությանը` հաջակցություն աշխարհի տարբեր երկրներից մասնակցող հազարավոր մարզիկների: 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։
Ակտիվիստները եւ երկու կուսակցություններից Կոնգրեսի որոշ անդամներ ճնշում են գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի նա դիվանագիտական բոյկոտի ենթարկի միջոցառումը:





























