Մեղադրանքն այնքան ծաղրի ժանրից է, որը հոգեբանական դիագնոզի է նման. Նախ ուզում եմ ասել, որ ես չեմ հայհոյել, չնայած կիսում եմ բոլոր հայհոյողների կարծիքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն): Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ*ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:
«Մեր երկիրը թուրքին նվիրողին այդ բառակապակցությունները քիչ են, նա ավելիին է արժանի, ուղղակի տվյալ պահին ես չեմ հայհոյել: Ես կարծում եմ հայհոյողները բավականին տեղին տվել են էս մարդու քաղաքական ու բարոյական գնահատականը»,-ասաց Մանթաշյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ*ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:
Նշենք, որ այսօր դատարանը հետաձգեց նիստը, քանի ամբաստանյալներից երեքը ներկա չէին: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին, ժամը 11-ին:





























