Արամավիրի մարզում, նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 9:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի  Մարգարայի խճուղի  12/1 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 22-ամյա Միհրան Ղ.-ի վարած ВАЗ 2107  մակնիշի և 35-ամյա Վիգեն Վ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով  Միհրան Ղ.-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Տիգրան Ա.-ն  և  07-ի վարորդ Վիգեն  Վ.-ն մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: