ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում մահացած են գտել երկրի ամենափնտրվող հանցագործներից մեկին՝ 70-ամյա Ֆրեդերիկ Սեսիլ Մաքլինին։ Այս մասին հայտնում է GazetaRu-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Դատաբժշկական փորձագետները եզրակացրել են, որ տղամարդը մահացել է բնական մահով չորս ամիս առաջ։ Մաքլինի մարմինը հայտնաբերվել է տանը, երբ նրա հարեւանը կապ էր հաստատել փրկարար ծառայության հետ:
Մաքլինը հետախուզման մեջ էր` 16 տարի առաջ Սան Դիեգոյում՝ բռնության մեղադրանքով: 2000-ականների կեսերից նա Միացյալ Նահանգների 15 ամենափնտրվող մարդկանց ցանկում է: Այժմ քննիչները փնտրում են հանցագործի ենթադրյալ հանցակիցներին։





























