Կիրակի Չիլիում կկայանան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Երկրի գործող ղեկավար Սեբաստիան Պինյերան չի կարող մասնակցել դրանց, քանի որ երկրի սահմանադրությունն արգելում է զբաղեցնել բարձրագույն պետական պաշտոնը երկու ժամկետ անընդմեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի նախագահից, Չիլիի բնակիչները պետք է ընտրեն 155 պատգամավոր եւ 43 սենատորներից 27-ին:

Նախագահի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու: Հարցումների արդյունքներով՝ ֆավորիտներն են Գաբրիել Բորիկը, որն առաջադրվել է «Հանուն արժանապատվության» ձախակողմյա կոալիցիայի կողմից, եւ Խոսե Անտոնիո Կաստը ծայրահեղ աջակողմյա Հանրապետական կուսակցությունից: