Շաբաթ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, փոխվարչապետերն ու ռազմական եւ իրավապահ մարմինների ղեկավարներն այցելել են Աշխաբադի Օլիմպիական քաղաք, որտեղ զբաղվել են մարմնամարզությամբ ու սպորտով, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

«Մեր թանկագին Արկադագը (Հովանավորը) վաղ առավոտյան, սովորույթի համաձայն, մայրաքաղաքի օլիմպիական քաղաքում արել է մարմնամարզություն եւ զբաղվել տարատեսակ սպորտաձեւերով»,-նշում է Թուրքմենստանի հեռուստատեսությունը:

Ֆիզիկական վարժանքներից հետո Թուրքմենստանի նախագահը, կառավարության անդամներն ու ուժային տեսչությունների ղեկավարները բաժանվել են թիմերի եւ խաղացել մինի ֆուտբոլ:

Նախորդ շաբաթ երկրի ղեկավարությունը նույն կազմով զբաղվել է մարմնամարզությամբ եւ խաղացել մինի ֆուտբոլ Կասպից ծովի թուրքմենական ափին Թուրքմենբաշի քաղաքի մարզահամալիրում: