Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նամակ է հղել Politico միջազգային պարբերականին, որում դիմում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պատմում իր կալանքի մասին, մեղադրում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանն ընտրությունները կեղծելու, ընդդիմադիրներին հետապնդելու եւ Վրաստանում ժողովրդավարությունն արգելակելու մեջ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Սաակաշվիլին վերադարձել էր Վրաստանի ութ տարի բացակայությունից հետո՝ չնայած արեւմտյան գործընկերները բազմիցս նախազգուշացրել էին նրան այդ քայլի վտանգի մասին, որը, նրանց կարծիքով, կարող էր ապակայունացում եւ հանրային հուզումներ առաջացնել: Նախկին նախագահը, որը բացակայության ընթացքում հեռակա կարգով դատապարտվել էր Վրաստանում վեց տարվա ազատազրկման պաշտոնեական հանցագործությունների համար, ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին: Նա հայտարարել է ինքն իրեն քաղաքական բանտարկյալ եւ 50 օր շարունակել հացադուլը:
«Ես վերադարձել եմ Վրաստան այդ աշնանը երկրից մի քանի տարի հեռանալուց հետո՝ գիտակցելով, որ, ամենայն հավանականությամբ, կհայտնվեմ բանտում: Ես հույս ունեմ սեւեռել ուշադրությունն այստեղ տագնապալի դրության նկատմամբ, ինչի կապակցությամբ հազարավոր վրացիներ բողոքի ցույցեր են անցկացրել փողոցներում անցած ամիս տեղի ունեցած ընտրություններից հետո»,-ասվում է նամակում:
Կալանավորված նախկին նախագահը կոչ է անում ԱՄՆ նախագահի վարչախմբին արտահայտնվել Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մասին:
«Այսօր ես կոչ եմ անում վարչախմբին ներդրում ունենալ մեր երիտասարդ ժողովրդավարությունը սատարելու գործում, որը լրջորեն վտանգված է: Հաշվի առնելով Բայդենի նպատակը ավտոկրատիայի նկատմամբ ժողովրդավարությունը զարգացնելու հարցում՝ ես լիահույս եմ, որ նա կոչ կանի Վրաստանի կառավարությանը պատասխանատվություն ստանձնել ազատությունները ձախողելու համար, հանուն որոնց մենք այդքան ջանասիրաբար աշխատել ենք»,-ասվում է Սաակաշվիլիի նամակում:
Նա հայտարարել է Վրաստանում «ազատության էրոզիայի», դատարանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու, կլանային համակարգ զարգացնելու եւ կոռուպցիայի մասին, ինչպես նաեւ մեղադրում է գործող իշխանություններին ռուսական շահերի առաջխաղացման եւ ՆԱՏՕ-ում մաքսային ինտեգրումն արգելակելու մեջ: Իր նամակում Սաակաշվիլին կոչ է անում ԱՄՆ-ին բացահայտ կերպով դատապարտել Վրաստանի իշխանություններին ժողովրդավարությունը ձախողելու նրանց փորձի համար եւ դիտարկել Վրաստանում մարդու իրավունքները խախտող անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Նա նաեւ առաջարկում է Բայդենի վարչախմբին հետ կանչել Թբիլիսիին ուղարկված հրավերը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» մասնակցելու համար, քանի որ համարում է, որ դա «սխալ ուղերձ» է:





























