ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի հարակից տարածքում: Այս մասին  հայտնում են ԱՀ ՆԳ ԱԻ պետական ծառայությունից:

«Հարգելի հայրենակիցներ
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի հարակից տարածքում: 

Պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ խնդրում ենք չանհանգստանալ: 

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 911,101,112 կամ 047940911»: