Սուդանի ռազմական եւ քաղաքացիական առաջնորդները համաձայնություն են ձեռք բերել վարչապետի պաշտոնում Աբդալա Համդոքին վերականգնելու շուրջ, որը տապալվել էր հոկտեմբերի հետափոխության արդյունքում: Ըստ համաձայնագրի, որը ստորագրվել է կիրակի, զինվորականները նաեւ կազատեն կառավարական պաշտոնյաներին եւ քաղաքական գործիչներին, որոնք ձերբակալվել էին հոկտեմբերի 25-ի հեղափոխությունից հետո, հաղորդում է AP-ը:
Գեներալ Ավդել Ֆաթախ Բուրխանը հայտարարել է, որ Համդոքը կգլխավորի կառավարությունը, քանի դեռ ընտրություններ չեն անցկացվել:
Համաձայնագիրը ստորագրվել է մի քանի օր անց, երբ առնվազն 15 մարդ էր սպանվել հեղափոխության դեմ ցույցերի ժամանակ: Համդոքն արդեն մի քանի շաբաթ է, ինչ գտնվում է տնային կալանքում:
Ավելի վաղ զինվորականներն ու պետական պաշտոնյաները, որոնք խոսում էին գործարքի մասին, հայտարարել են, որ այն նաեւ նախատեսում է պետական պաշտոնյաների ու քաղաքական գործիչների ազատում, որոնք ձերբակալվել էին հոկտեմբերի 25-ի հեղափոխությունից հետո:
Անանունության պայմաններում պաշտոնական դեմքերը հայտարարել են, որ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն ու մյուսները «վճռորոշ դեր» են խաղացել համաձայնագիրը մշակելու գործում:





























