ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ վերապատվաստվել է «Սպուտնիկ Լայթ» դեղամիջոցով: Նրա խոսքով՝ դրանից հետ նրա ինքնազգացողությունը լավ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նաեւ առաջարկել է դառնալ կամավոր կորոնավիրուսի դեմ ռնգային պատվաստանյութը թեստավորելու ժամանակ, որը մշակվում է Գամալեի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության կենտրոնում: «Ես կարող եմ մասնակցել այդ գիտափորձում»,-Պուտինը դիմել է կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովին անձնական հանդիպման ժամանակ: Մասնագետը պատասխանել է, որ դրա համար անհրաժեշտ է համաձայնագիր ստորագրել: «Պայմանավորվեցինք, անպայման կստորագրեմ: Հենց այսօր դա կարելի է անել»,-հավելել է Պուտինը: