Եվրամիությունը կոնտակտ չի հաստատում միգրացիոն ճգնաժամի մասով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատում՝ զեկույցով ընդունելով Գրոդնոյի շրջանային գործկոմի նախագահ Վլադիմիր Կարանիկին եւ նախագահի օգնական Յուրի Կարաեւին, հայտնում է Sputnik Բելառուսը։
Նրա խոսքով՝ սահմանամերձ ճամբարում 2000 միգրանտ կա, եւ Բելառուսը սպասում է նրանց ճակատագրի վերաբերյալ հարցի պատասխանին։
«Նրանք ասացին, որ Մերկելը խոստացել է, որ այդ խնդիրը կքննարկեն ԵՄ մակարդակով։ Նույնիսկ այդպես չեն քննարկում։ Նրանք նույնիսկ կոնտակտ չեն հաստատում»,- ասել է Լուկաշենկոն, ում խոսքը մեջբերում է Բելթան։
Այնուհետեւ նա ասել է, որ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մաքեյը զանգել է իր եվրոպացի գործընկերներին՝ առաջարկելով աշխատել, սակայն այդ աշխատաննքները վերաբերում են գործուղումների եւ այլ հարցերի։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ պատճառով ոչ ոքի պետք չէ սպասել, իսկ եթե հրաժարվեն, ապա Բելառուսի մուտքն իրենց համար կփակվի, քանի որ հանրապետությունում անելիք չունեն։
«Բելառուսը Գերմանիայից կպահանջի տանել փախստականներին»,-հավելել է Լուկաշենկոն։





























