Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը ստորագրել են անվտանգության նոր եռակողմ AUKUS դաշինքի շրջանակում առաջին համաձայնագիրը, որը նախատեսում է տեղեկատվության փոխանակում ռազմածովային ուժային սարքավորումների վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։
AFP-ն հայտնում է, որ փաստաթուղթը Կանբերայում ստորագրել են Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը եւ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները։
«ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համաձայնությունը թույլ կտա դառնալ այդ երկրների վստահելի եւ պատասխանատու գործընկերը նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարցում»,-ասել է ՌԾՈւ ղեկավարը։
Ուրբաթ օրը համաձայնագիրը հաստատել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը։ Նա ընդգծել է, որ դրա իրականացումը «անհիմն վտանգ չի ներկայացնի երեք երկրների հավաքական պաշտպանության եւ անվտանգության համար»։





























