Նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի վարչության ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները տղամարդուն բռնել էին, երբ նա ծոցագրպանից հանել էր սև կաշվե դրամապանակ և գցել գետնին: Դրամապանակում բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և այցեքարտեր էին։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դրամապանակի տիրոջ ինքնությունը. նա ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել:
Կատարվում է քննություն։





























