ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է իրեն զգում Վլադիմիր Պուտինը վերապատվաստումից հետո, գրում է GazetaRu-ն։
Նրա խոսքով՝ նախագահն իրեն «նորմալ» է զգում, աշխատանքային տրամադրություն ունի եւ վերջերս խորհրդակցություն է անցկացրել։
Կրեմլի խոսնակը նաեւ պարզաբանել է, որ ավելի վաղ պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պատվաստվել կորոնավիրուսի դեմ քթային պատվաստանյութով։
Նախօրեին Պուտինն ասել է, որ ինքը պատվաստվել է Sputnik Light պատվաստանյութով։ Նախագահը մարտին պատվաստվել է Sputnik պատվաստանյութով, երկրորդ բաղադրիչը ստացել է ապրիլին։





























