ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին,  ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։

Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։

Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։