Նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը չի կարծում, որ Չինաստանը առաջիկա տասնամյակում լայնածավալ ռազմական հարձակում կսկսի Թայվանի վրա։
CNN-ի հետ զրույցում Քիսինջերն ասել է, որ «միասնական Չինաստանի վերջանական ստեղծումը» Չինաստանի քաղաքականության նպատակն է, սակայն ինքը չի կարծում, որ Պեկինը մոտ ապագայում ռազմական ուժ կկիրառի։ «Ես չեմ սպասում լայնածավալ հարձակում Թայվանի վրա, ասենք՝ 10 տարի հետո, որքան ես կարող եմ դատել: Կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է, որ եթե առճակատումը աճի, չինացիները միջոցներ ձեռնարկեն, որոնք կթուլացնեն մեծ մասամբ ինքնավար թվալու Թայվանի կարողությունը»,- ասել է Քիսինջերը:
«Կարծում եմ, որ դա կարելի է կանխատեսել, եւ դրա զարգացմանը զուգընթաց մենք պետք է որոշենք, թե որքանով մենք կդիտարկենք այդ ռազմական գործիքը, կամ որքանով է այն համատեղելի քաղաքական շրջանակների հետ»,- հավելել է նա։
Նրա կարծիքով՝ նախագահ Ջո Բայդենը «լուրջ» խնդիր ունի Պեկինի հետ կապված։
«Բոլորն ուզում են չինական բազեներ լինել: Բոլորը ենթադրում են, որ Չինաստանը լի է աշխարհում գերիշխելու վճռականությամբ, եւ որ դա է նրա գլխավոր նպատակը։ Բայց պարտադիր չէ, որ լինի ավտոմատ հակամարտություն եւ մրցակցություն: Կարծում եմ՝ Բայդենը սկսել է այլ ուղղությամբ շարժվել»,- ասել է Քիսինջերը։ «Սա չի նշանակում, որ նա զիջում է Չինաստանին։ Սա փորձ է գտնել մի մակարդակ, որտեղ մենք կարող ենք խոսել ընդհանուր բաների մասին: Մեր հիմնական նպատակը առճակատումից խուսափելն է»,- հավելել է Քիսինջերը։





























