Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Ford Transit ավտոմեքենան և КамАЗ մակնիշի՝ ցեմենտով բարձված ավտոցիստեռնին։
Վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։
Վերջինները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել վարորդին դուրս եբերել ավտոմեքենայից։





























