Կրեմլը «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցների քննարկումն անօրինական եւ սխալ է անվանել՝ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջև երկխոսություն հաստատելու լարված փորձերի ֆոնին, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք դա անօրինական, սխալ են համարում, հատկապես` ավելի վաղ կորցրած երկխոսությունը զարգացնելու լարված փորձերի ֆոնին»,- երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ «Հյուսիսային հոսքի» նկատմամբ պատժամիջոցները պատժամիջոցների լեզվի շարունակությունն են, որից Վաշինգտոնը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել»։




























