Վարդերի հեղափոխությունը Վրաստանը գերաստղ դարձրեց տարածաշրջանում եւ ոգեշնչման աղբյուր դարձավ միլիոնավոր մարդկանց համար, ասվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Facebook-ի իր էջին հրապարակված նամակում, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Վարդերի հեղափոխությունը Վրաստանը գերաստղ տարածաշրջանում դարձրեց եւ ոգեշնչման աղբյուր դարձավ միլիոնավոր մարդկանց համար: Այն հեղափոխությունների ոգեշնչողն էր Ուկրաինայում, Ղրղզստանում, Լիբանանում, արաբական աշխարհում։ Ամբողջ աշխարհը խոսում էր մեր բարեփոխումների մասին, դրա համար էլ Վրաստանն արժանացավ թշնամու հատուկ ատելությանը։

Մեր երկիրը կվերագտնի իր նախկին փառքն ու մեծությունը: Այսօր` 18 տարի անց, ձեր առջեւ ես կրկին երդվում եմ այս երդմամբ։ Մենք բոլորս պետք է համախմբվենք` չնայած անցյալին, հանուն ապագայի: Վրացիները կվերադարձնեն մեր երկիրը եւ բոլորին ցույց կտան, որ մենք ծույլ եւ կոռումպացված չենք: Մենք ոչնչություն չենք եւ չենք ծնվել ստրկության համար»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։