ՌԴ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ վերջին շրջանում դեպի Բելառուս, առանց վիզայի ռեժիմի շնորհիվ, միգրանտների լավ կազմակերպված հոսք է շարժվում, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում դեպի Բելառուս, առանց վիզայի ռեժիմի հնարավորությունների օգտագործմամբ, միգրանտների լավ կազմակերպված հոսք է շարժվում, հիմնականում` Իրաքից եւ Սիրիայից, ինչպես նաեւ Աֆղանստանից, Լիբիայից եւ մի շարք այլ երկրներից»,- ասել է Պատրուշեւն «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։
«Ընդ որում, բելառուսական երկիր նրանք թռնում ոչ թե «Բելավիա»-ով, այլ հիմնականում չարտերային չվերթներով։ Նրանց վերջնական նպատակակետը Եվրոպան է, ուր նրանք հաճախ գնում են իրենց` ավելի վաղ արտագաղթած ծանոթների եւ հարազատների մոտ»,- ասել է Պատրուշեւը:





























