Թուրքական F-16 երկու կործանիչները շարունակում են թռիչքները Էգեյան ծովի արեւելյան հատվածում գտնվող հունական Պանայա եւ Օյնուս կղզիների վրայով, հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը (GEETHA):
Մասնավորապես, F-16 ինքնաթիռը մտել է Աթենքի թռիչքային տեղեկատվական տարածք՝ նախապես չներկայացնելով թռիչքի պլանը եւ թռիչք կատարել Պանայայի վրայով 1000 ֆուտ բարձրության վրա։
10 րոպե անց ինքնաթիռը թռիչք է կատարել Օյնուսի վրայով 1400 ֆուտ բարձրության վրա, հաղորդում է Kathimerini-ն։





























