ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Transadria ընկերության եւ Marlin նավի դեմ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի նախագծի իրականացմանը, հայտնում է РБК-ն։
Transadria Ltd-ն, որը գրանցված է Կիպրոսում, ավելացվել է SDN-ի (ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներ, ավտորիտար ռեժիմներ եւ միջազգային հանցագործներ ճանաչվածների դեմ ԱՄՆ կառավարության պատժամիջոցների/ էմբարգոյի միջոցներ) ցուցակում: «SDN OFAC-ի ցանկում ավելացվել է հետեւյալ նավը՝ Marlin-ը՝ Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող ռազմածովային աջակցության նավ <...> (կապված է Transadria Ltd-ի հետ)»,- հավելել է նախարարությունը։
Նոյեմբերի սկզբին մի խումբ հանրապետական սենատորներ առաջարկել են նոր պատժամիջոցներ կիրառել գազատարի դեմ: Նախաձեռնությունը ներառում էր փոփոխություն 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում (National Defense Authorization Act, NDAA):
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 23-ին հայտարարել է Transadria Ltd-ի եւ եւս երկու նավերի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության հետ։
Նա պարզաբանել է, որ ընկերությունը ենթարկվելու է Եվրոպական էներգետիկ անվտանգության ակտով (PEESA) նախատեսված պատժամիջոցների, իսկ նրա Marlin նավը կճանաչվի «առգրավված սեփականություն»։ Պետդեպարտամենտի երկրորդ նավի անունը չի նշվում: Ըստ Bloomberg-ի, Վաշինգտոնը Transadria-ին դիտարկում է որպես ռուսական կեղծ ընկերություն:




























