«Ճանապարհ-միջանցք» հակադրումը պարզապես բառախաղ է, հրապարակախոսական հնարք, նեյրոլինգվիստիկ ծրագրավորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

«Մասնագիտական տրանսպորտային գրականության մեջ «տրանսպորտային միջանցք» եզրույթն ամենևին չի ենթադրում մաքսակետերի բացառում։  Ավելին՝ հաճախ երեքից ավել պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունները սահմանվում են հենց որպես «միջանցք», որը ենթադրում է նաև տարանցման բաղադրիչը՝ իր բոլոր ընթացակարգերով։

Ամեն դեպքում, եթե անգամ «Մեղրիի միջանցք/ճանապարհին» Հայաստանը  մաքսակետ տեղադրի ու  վերահսկողություն իրականացնի, միևնույն է՝ այդ հաղորդակցության առկայությունը լրջագույն ռիսկ է մեր համար, քանզի օգտագործվելու է որպես թուրքական էքսպանսիայի գործիք»,- գրել է փորձագետը։