Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նոր դատախազ Քարիմ Խանն ինքնաբացարկ է հայտնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամի գործով, ով, ըստ այս կառույցի, մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես ինքնաբացարկ եմ հայտնել, այլեւս չեմ զբաղվում այս գործով։ Դրանով կզբաղվի դատախազի տեղակալը», - երեքշաբթի լրագրողներին ասել է Խանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին դատախազը կիսվել է 2022 թվականի սկզբին Լիբիա այցելելու իր պլաններով։ «Հուսով եմ, որ պայմանները թույլ կտան մեզ այցելել Լիբիա 2022 թվականի սկզբին։ Մտադիր է համագործակցել Լիբիայի կառավարության եւ այլ կողմերի հետ։ Անհրաժեշտ է բաց երկխոսություն»,- ասաց նա։

Երկրի նախկին առաջներդի որդու կալանավորման մասին ՄՔԴ-ի հրամանը տրվել է 2011 թվականի հունիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2011 թվականին Լիբիայում մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Ինչպես նախկինում բազմիցս հայտարարել էին ՄՔԴ-ում, հրամանը շարունակում է ուժի մեջ մնալ, եւ Լիբիայի իշխանությունները պարտավոր են ձերբակալել Սեյֆ ալ-Իսլամին՝ չնայած համաներման մասին օրենքներին: Քաղաքական գործիչն այժմ հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, որը խորհրդարանական քվեարկության հետ մեկտեղ նախատեսված է դեկտեմբերի 24-ին։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի դե Լաուրենտիսի խոսքով՝ Քադաֆիի որդին պետք է պատասխանատվության ենթարկվի։ «Մենք կոչ ենք անում ազգային միասնության կառավարությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ձերբակալելու եւ արտահանձնելու նրանց, ովքեր հետախուզվում են Միջազգային քրեական դատարանի կողմից», - ասել է դիվանագետը։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի դե Լաուրենտիսի խոսքով՝ Քադաֆիի որդին պետք է պատասխանատվության ենթարկվի։ «Մենք կոչ ենք անում ազգային միասնության կառավարությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ձերբակալելու եւ արտահանձնելու նրանց, ովքեր հետախուզվում են Միջազգային քրեական դատարանի կողմից»,- ասել է դիվանագետը։