Գյումրիի Մուշ-2 թաղամասում այսօր` հուլիսի 9-ին, ժամը 11-ի սահմաններում «Լադա» մակնիշի տաքսի ծառայության մեքենայի կողմից  վրաերթի ենթարկված 14 տարեկան  տղայի ինքնությունը պարզվել է: Նա Վանիկ Գրիգորյանն է, ում վիճակը շարունակում է մնալ ծանր:

Տղան Գյումրիի Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել վրաերթի ենթարկած վարորդի կողմից ժամը 11:40 րոպեին: Վանիկը գտնվում է ծայրահեղ ծանր, կոմատոզ վիճակում: Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Բժիշկների հավաստմամբ, անգամ բժշկական միջամտության դեպքում կյանքին սպառնացող վտանգը շատ մեծ է: Հիվանդանոց տեղափոխելուց հետո վարորդը ինքնակամ ներկայացել է Գյումրիի ոստիկանության բաժին, գործով այժմ զբաղվում է Ոստիկանության Գյումրիի բաժինը: