ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել է վերակազմավորել ՉԹՕ-ներին լրտեսելու հարցով աշխատանքային խումբը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Խումբը կհամաժամանակացնի գործողությունները պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ կառավարության ողջ տարածքում՝ հատուկ օդային տարածքում հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները հայտնաբերելու, բացահայտելու համար: Այն նաեւ կգնահատի եւ կմեղմացնի ավիացիոն անվտանգությանը եւ ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ»,-ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Հունիսին ԱՄՆ Ազգային հետախուզությունը ներկայացրել է զեկույց, որում ասվում էր, որ ՉԹՕ-ները կարող են վտանգ ներկայացնել թռիչքների անվտանգությանը եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: Փաստաթուղթը վերաբերում է ՉԹՕ-ների ենթադրյալ հայտնաբերման 144 դեպքերին, որոնք հնարավոր չէին պատշաճ կերպով բացատրել:





























