Արաբական Միացյալ Էմիրությունները բանակցություններ են վարել թալիբների հետ Քաբուլի օդանավակայանի կառավարման շուրջ՝ դրանով իսկ դեմ հանդես գալով Կատարին Աֆղանստանի նոր կառավարիչների վրա ազդեցության համար դիվանագիտական պայքարում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Վերջին շաբաթներին ԱՄԷ-ի պաշտոնյաները մի շարք քննարկումներ են անցկացրել թալիբների հետ օդանավակայանի աշխատանքի շուրջ:
Բանակցությունները ցույց են տալիս, թե ինչպես են երկրները ձգտում հաստատել իրենց ազդեցությունը Թալիբանի գլխավորած Աֆղանստանում` նույնիսկ այն դեպքում, երբ իսլամիստական խմբավորումը հիմնականում մնում է միջազգային վտարանդիի կարգավիճակում եւ դրա կառավարությունը պաշտոնապես ճանաչված չէ որեւէ երկրի կողմից:
Աղբյուրները նշում են, որ Էմիրությունները ցանկանում են հակազդել Կատարի դիվանագիտական ազդեցությանը:
Քաթարցիները, Թուրքիայի հետ միասին, օգնում էին կառավարել Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանը՝ կարեւոր դեր խաղալով տարհանման գործում օգոստոսին ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերումից հետո, եւ հայտարարեցին, որ պատրաստ են ստանձնել կառավորումը: Այնուամենայնիվ, ըստ չորս դիվանագետների, թալիբները դեռ պաշտոնապես գործարք չեն կնքել Կատարի հետ:
Էմիրությունների արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄԷ-ն, որը նախկինում շահագործում էր Քաբուլի օդանավակայանը, «շարունակում է աջակցել դրա շահագործմանը»՝ մարդասիրական մուտքն ու անվտանգ ճանապարհորդությունն ապահովելու համար: Աբու Դաբին նաեւ օգնեց տարհանման վերջին ջանքերին:
Երկու դիվանագետներ հայտարարել են, որ թալիբները նաեւ ֆինանսական օգնություն են խնդրել ԱՄԷ-ից, սակայն հավելել են, որ պարզ չէ` արդյոք դա պայմանավորված է քննարկումներով օդանավակայանում, թե ոչ:
Չորս դիվանագետնեի խոսքով` առանցքային խնդիրներից մեկը, որը դեռ պետք է լուծվի թալիբների եւ օդանավակայանի պոտենցիալ օպերատորների միջեւ, այն է, թե ով է ապահովելու օբյեկտի անվտանգությունը: Թալիբները հայտարարում են, որ չեն ցանկանում օտարերկրյա ներկայություն երկրում:
Այնուամենայնիվ, Կատարի հատուկ ջոկատայինները ներկայումս ապահովում են օդանավակայանի շրջակայքի անվտանգությունը, հավելել են դիվանագետները, մինչդեռ թալիբների հատուկ ջոկատները պարեկություն են իրականացնում օդանավակայանից դուրս գտնվող թաղամասերում:





























