Նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ թույլ ձնախառն անձրև։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:





























