ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղեւորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, եւ այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի հաղորդագրությունից:
«Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաեւ մեկ բեռնաուղեւորատար ավտոմեքենա»,- նշված է հաղորդագրությունում։





























