Կուզբասի Լիստվյաժնայա հանքավայրում բռնկված հրդեհի հետեւանքով մեկ մարդ է մահացել, եւս երկուսը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլեւի Telegram ալիքը, փոխանցում է GazetaRu-ն։
«43 տուժածներ տեղափոխվել են հանքափորների առողջության պաշտպանության Կուզբասի կլինիկական կենտրոն։ 2-ը ծանր վիճակում են, 41-ը` թեթեւ եւ միջին ծանրության, 1 մարդ մահացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























