ԱՄԷ-ից գեներալ Ահմադ Նասեր ար-Ռայիսին ընտրվել է Ինտերպոլի նախագահ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության թվիթթերյան հաղորդագրությանը։
«ԱՄԷ-ից պարոն Ահմադ Նասեր ար-Ռայիսին ընտրվել է նախագհի պաշտոնում 4-ամյա ժամկետով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ինտերպոլի նախագահի պաշտոնը 2018-ից զբաղեցնում էր Հարավային Կորեայից Կիմ Չժոն Յանը։





























