Սահմանադրության փոփոխությունների նախապատրաստման աշխատանքները հասել են իրենց սահմանագծին, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանադրական հանձնաժողովի եւ Հիմնական օրենքի նախագծի վերջնական մշակման աշխատանքային խմբի համատեղ նիստում, հայտնում է Բելթա գործակալությունը։
Նա նշել է, որ նրանք, ովքեր աշխատել են Հիմնական օրենքի նախագծի վրա, արդեն շատ բան են արել։ Սահմանադրական հանձնաժողովը ներկայացրել է մշակված առաջարկներ։
«Այսօրվա իրադարձությունը փոփոխությունների մշակման հերթական իրադարձությունն է, եւ ես կխնդրեի ուշադիր մոտենալ այն նախագծին, որն այսօր կա»,-հավելել է նա։





























