Մարոկկոն բարձրացրել է իսրայելական անօդաչու թռչող սարքերի եւ հակահրթիռային համակարգերի գնման հարցը։ Բացի այդ, Ռաբաթն ապավինում է Իսրայելի օգնությանը՝ իր որոշ կործանիչների արդիականացման համար, հաղորդում է իսրայելական Kan հեռուստատեսությունը երկրների կողմից պաշտպանական պայմանագրի ստորագրումից հետո:

Մարոկկոյի եւ Իսրայելի պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, ով Ռաբաթ է ժամանել փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար, ասել է, որ փաստաթուղթը կօգնի երկրներին դիմակայել «ծայրահեղական ահաբեկչությանը, ինչպես նաեւ սահմանային եւ օդային սպառնալիքներին»: