Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Ալագյազ –Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նարեկ Ղ.-ի վարած Mitsubishi Pajero io և Արսեն Մխիթարյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վաթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձյան շերտի մեջ՝ արգելափակվելով այնտեղ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mitsubishi-ն անվտանգ վայր: