Հունաստանն ու Եգիպտոսը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը հեղուկ բնական գազի մատակարարման ոլորտում եւ ուսումնասիրել երկու երկրների միջեւ ստորջրյա գազատարի կառուցման հնարավորությունը, հայտնել է Հունաստանի էներգետիկայի նախարարությունը։

Հունաստանը, որը հիմնականում գազ է ներկրում Ալժիրից, Ադրբեջանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից, ձգտում է դիվերսիֆիկացնել իր ռեսուրսները եւ դառնալ հարավարեւելյան Եվրոպայի էներգետիկ հանգույց, հայտնում է Reuters-ը։

Երկու կողմերը Կահիրեում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ որպես հունական եւ եգիպտական ընկերությունների միջեւ կոնկրետ համաձայնություններին ուղղված քայլ։

Անցյալ ամիս Հունաստանը եւ Եգիպտոսը իրենց էլեկտրացանցերը միացնող սուզանավային մալուխի կառուցման ծրագիր էին համաձայնեցրել։