Turkish Aerospace Industries-ը (TAI) Ղազախստանին կվաճառի միջին բարձրության եւ հեռահար երեք անօդաչու թռչող սարք, հայտնել է Sabah-ը։
Turkish Aerospace Industries-ը եւ Ղազախստանը հոկտեմբերին համաձայնագիր են ստորագրել։
Դեռեւս 2021 թվականի մայիսին Թուրքիայի եւ Ղազախստանի միջեւ ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է նաեւ մարտավարական փորձի եւ անօդաչուներով հարձակումների ու հետախուզման ոլորտում փորձի փոխանակում։
Ներկայումս բանակցություններ են ընթանում Anka UCAV-ի երկու այլ պոտենցիալ գնորդների հետ։
TAI-ն այս անօդաչուն առաջին անգամ Թունիս է արտահանել։ Համաձայնագրի շրջանակներում ընկերությունը Թունիսի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պետք է մատակարարի երեք «Anka» անօդաչու թռչող սարքեր եւ ցամաքային կառավարման երեք համակարգեր:





























