Նախնական տվյալներով՝ Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած վթարի զոհ է դարձել 52 մարդ, այդ թվում՝ վեց փրկարար, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Դեմեշինի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառը կայծից առաջացած մեթանի պայթյունն է եւ դրան հաջորդած դինամիկ հարվածը, որից տուժել են հանքափորները։

Քննիչները բերման են ենթարկել հանքի 47-ամյա տնօրենին, նրա 59-ամյա առաջին տեղակալին եւ տեղամասի 36-ամյա պետին։

Պարզվել է, որ ձերբակալվածները խախտել են վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջները։ Արդյունքում առաջացել է գազադինամիկական երեւույթ։ Օդափոխման համակարգի խափանման պատճառով ծուխը լցվել է հանքահորը, ինչի հետեւանքով աշխատակիցները շնչահեղձ են եղել։