Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հուլիսի 9-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասից, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 9 անգամ դատապարտված, 48-ամյա Արամ Ս.-ին, որի մոտ հայտնաբերվել է  0,2 գ դեղնականաչավուն զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Արամ Ս.-ի հայտարարության` նշված զանգվածը պատկանում է իրեն, որն օգտագործում էր ծխելու միջոցով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: