Առաջիկա երկու-երեք օրերին ջերմաստիճանի ցածր ֆոնը կպահպանվի, Երեւանում եւ հանրապետության մարզերի մեծ մասում կդիտվեն տեղումներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։
«Տեղումներ կգրանցվեն հատկապես օրվա երկրորդ եւ գիշերվա առաջին կեսերին։ Կնկատվի նաեւ ջերմաստիճանի նվազում։ Հուլիսի 12-ից սկսած՝ Երեւանում ջերմաստիճանը կլինի +32 +33 աստիճանի սահմաններում»,- ամփոփեց նա։



























